Արգելված գիրք, որը պետք է կարդա յուրաքանչյուր մարդ


Արգելված գիրք, որը պետք է կարդա յուրաքանչյուր մարդ
Հոկտեմբեր 19 00:37 2017

Նիկոլի Մաքիավելին վերածննդի ժամանակաշրջանի գրող, պատմաբան և փիլիսոփա է, ով գործունեություն է ծավալել քաղաքական դաշտում։ Նրա ստեղծագործություններից ամենահայտնին՝ «Տիրակալը» («Принц» կամ «The Prince»), ամբողջությամբ նվիրված է պետականության և պետական ռեժիմի կայունացմանն ու ամրացմանը, ինչի համար Մաքիավելին ընդունելի էր համարում ցանկացած հասանելի միջոց։
Մաքիավելին այս ստեղածագործությունը գրել է որպես գործնական գիդ՝ երկիրը, կայսրությունը կամ նահանգը կառավարելու համար։ Հենց առաջին էջերից դուք կհասկանաք, որ այն նվիրված է Իտալիայի Ֆլորենսիայի կառավարիչ (իշխան) Լորենցո դե’ Մեդիչիին։ Տիրակալը, ում շուրջ կենտրոնացված է գիրքը, երևակայական կերպար չէ. այն տրամաբանորեն հիմնավորված կերպար է, որը գործում է չափազանց հաճախ պատահող իրավիճակներում։

Պատահական չէ, որ այդ գիրքը 1559 թվականին արգելվել էր Հռոմի Պապի կողմից, քանի որ այն ուղիղ սպառնալիք էր համարվում Հռոմեական Կաթոլիկ իշխանությանը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ արգելքի առաջնային պատճառը եղել է այն, որ Մաքիավելին գրքում խորհուրդ է տալիս Տիրակալին անել ամեն բան և արհամարել նույնիսկ Եկեղեցուն՝ սեփական շահերը պաշտպանելու համար։ Չնայած նրան, որ գիրքը երկար տարիներ շարունակ արգելված է եղել, հաջողվել է փրկել գրքի օրինակներ և փոխանցել այն գալիք սերունդներին։
«Տիրակալը» այն գրքերից է, որոնք պետք է գոնե մեկ անգամ կարդա ցանկացած մարդ, քանի որ այնտեղ տեղ գտած իմաստնությունները օգտակար կլինեն թե՛ իշխաններին և թե՛ հասարակ մարդկանց։