Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին


Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Հոկտեմբեր 18 23:44 2017

Հեռուստահաղորդավարուհի, լրագրող, 36-ամյա Քսենյա Սոբչակը 2018 թվականին Ռուսաստանի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին հայտնում է RBC-ն: Քսենյան կոչ է արել չանտեսել ընտրությունները, քանի որ դրանք ժողովրդավարության հիմքն են կազմում: Որոշ ԶԼՄ-ներ Քսենյայի օգտին նախագահական ընտրություններում կանխատեսում են 7-8 տոկոս ձայն: Նշենք, որ հաղորդավարուհին հայտարարել է նաև, որ եթե ընդդիմադիր Նավալնին առաջադրվի նախագահական ընտրություններում, ապա նա դուրս կգա պայքարից: