Թենիսիստ Միլոշ Ռաոնիչը մրցաշրջանն ավարտել է ժամկետից շուտ


Թենիսիստ Միլոշ Ռաոնիչը մրցաշրջանն ավարտել է ժամկետից շուտ
Հոկտեմբեր 18 23:15 2017

Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչը հրաժարվել է Փարիզում և Վիենայում կայանալիք մրցաշարերին մասնակցելուց:

Նման որոշման պատճառը հանդիսացել է թենիսիստի վնասվածքը:

Այսպիսով, 26-ամյա մարզիկը ժամկետից շուտ ավարտել է մրցաշրջանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռաոնիչն աջ ոտքի վնասվածք էր ստացել: