Իրաքն ու Սաուդյան Արաբիան վերսկսել են 27 տարի առաջ ընդհատված ավիահաղորդակցությունը


Իրաքն ու Սաուդյան Արաբիան վերսկսել են 27 տարի առաջ ընդհատված ավիահաղորդակցությունը
Հոկտեմբեր 18 22:30 2017

Իրաքն ու Սաուդյան Արաբիան վերսկսել են ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 27 տարի առաջ։ Այս մասին ասվում է Իրաքի տրանսպորտի նախարարության հայտարարությունում։

«Իրաքի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ համագործակցության շրջանակում երկու կողմերը ստորագրել են հուշագիր համագործակցության մասին՝ ուղղված ավիահաղորդակցության կազմակերպմանը, ցամաքային ծառայությունների մատուցմանը»,-նշվում է հայտարարությունում։

Փաստաթղթում ասվում է, որ Իրաքը բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար, առաջին հերթին՝ տարածաշրջանի հարևանների։

Այսօր Բաղդադի օդանավակայանում վայրէջք է կատարել սաուդական Flynas ավիաընկերության՝ 27 տարում առաջին ինքնաթիռը։ Այն դիմավորել են Իրաքի տրանսպորտի նախարար Կազիմ Ֆինջանը և Բաղդադում սաուդական դեսպանատան աշխատակիցները։

Ծրագրվում է, որ սաուդական ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Իրաքի տարբեր շրջաններ։