Ի՞նչ է պետք ուտել ուղեղի աշխատանքը խթանելու համար


Ի՞նչ է պետք ուտել ուղեղի աշխատանքը խթանելու համար
Հոկտեմբեր 18 22:14 2017

Գերմանացի գիտնականները դիետոլոգների հետ համատեղ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում կազմել են մթերքների ցանկ, որոնք խթանում են մարդու մտավոր ունակությունը:


 Ի՞նչ է պետք ուտել ուղեղի աշխատանքը խթանելու համար
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիշողությանը, ինֆրոմացիայի ընկալմանն ու պահպանմանը կարող են նպաստել հատկապես ձուն, ձուկը, հապալասը, կաղամբը, մանանեխը: Հենց այս մթերքներն են պարունակում ուղեղի բնականոն ու արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր:

Իտալացի մասնագետներն էլ իրենց հերթին կազմել են մթերքների ցուցակ, որի օգնությամբ կարելի է ունենալ բարձր տրամադրություն: Այդ մթերքներն են` շոկոլադը, խավիարը, կաթը, պանիրը, ընկույզը, թռչնի, խոզի եւ տավարի միսը: