Ֆլորենտինո Պերես. Չեմ ցանկանում քննադատել ՊՍԺ-ին


Ֆլորենտինո Պերես. Չեմ ցանկանում քննադատել ՊՍԺ-ին
Հոկտեմբեր 18 21:43 2017

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային գործողություններն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Ես չգիտեմ, թե նրանք ինչպես դա արեցին, սակայն չեմ ցանկանում քննադատել մեզ այդքան մոտ ակումբը: Բայց մենք պետք է հարգենք ֆինանսական ֆեյր-փլեյը:

Կարծում եմ, որ եթե ՊՍԺ-ն դա արել է, ուրեմն այդպիսի հնարավորություն է ունեցել: Նախորդ տարի մենք նույնպես մտածում էինք Մբապեի մասին, սակայն արդեն ունեինք լավ թիմ»,- Պերեսի խոսքն է մեջբերում «Lefigaro.fr»-ը: