Քսենիա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահի պաշտոնում


Քսենիա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահի պաշտոնում
Հոկտեմբեր 19 10:00 2017

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՌԴ նախագահական ընտրություններին, որոնք կանցկացվեն մյուս տարի։

Այդ մասին Սոբչակը տեղեկացրել է Ինստագրամի իր էջում։ Նա կոչ է արել քվեարկել նրա դեմ, «ով դեմ է բոլորին»։ 

«Եթե չգնաք ընտրություններին, ինչպե՞ս հասկանանք, որ դուք անտարբեր չեք, ձեզ համար միեւնույնը չէ»,- գրել է Սոբչակը, ում ընտրական կարգախոսն է՝ «Ընդդեմ բոլորի»։