Կատալոնիայի ճգնաժամը կարող է Իսպանիային 12 մլրդ եվրո արժենալ


Կատալոնիայի ճգնաժամը կարող է Իսպանիային 12 մլրդ եվրո արժենալ
Հոկտեմբեր 18 20:33 2017

Կատալոնական ճգնաժամը կարող է կրճատել երկրի ՀՆԱ-ն 0.4-1.2 տոկոսով և տանել 2018 թվականին ՀՆԱ 4-12 մլրդ եվրոյի կորստի։ Ինչպես հայտնում է El Pais-ն՝ հղում անելով Ֆիսկալ պատասխանատվության անկախ մարմնին, ֆինանսական կորուստների հստակ գումարը կախված կլինի կոնֆլիկտի շարունակականությունից։

Նշվում է, որ այդ տարածաշրջանին է բաժին ընկնում երկրի ՀՆԱ մոտ 20 տոկոսը, ինչն էականորեն ազդում է իսպանական տնտեսության վրա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիան անցկացրել է Իպանիայից տարածաշրջանի անկախության հարցով հանրաքվե։ Անջատմանը կողմ է քվեարկել բնակիչների 90 տոկոսը։