Ներկա պահին Բավարիան չի կարող համարվել Եվրոպայի լավագույն ակումբը


Ներկա պահին Բավարիան չի կարող համարվել Եվրոպայի լավագույն ակումբը
Հոկտեմբեր 18 19:41 2017

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը խոստովանել է, որ թիմի ներքին մթնոլորտն իդեալական վիճակում չէ:

«Այո, մենք պետք է միասնական դառնանք և ինչ-որ բան փոխենք թիմի ներքին մթնոլորտում: Չէի ասի, որ ամեն ինչ շատ վատ է, սակայն կան բաներ, որոնք գտնվում են ոչ այն մակարդակի վրա, որպեսզի մենք կարողանանք համարվել Եվրոպայի լավագույն ակումբը:

Թիմում միասնականության մակարդակը պետք է կրկին աճի»,- գերմանացի պաշտպանի խոսքն է մեջբերում «AS»-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում կհանդիպի շոտլանդական «Սելթիկին»: