Հայաստանում բենզինը 5-6%-ով թանկացել է


Հայաստանում բենզինը 5-6%-ով թանկացել է
Հոկտեմբեր 18 16:21 2017

Այս տարվա սեպտեմբերին բենզինի գները 20 դրամով բարձրացել են, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նշեց, որ բենզինի գնի բարձարցումը կազմել է 5-6 տոկոս:

«Տարվա սկզբից մինչև այսօր 90 հազար տոննա բենզին է ներկրվել Հայաստանի Հանրապետություն: Բենզինի ներկրումն իրականացնում է երեք տարբեր ընկերություն՝ «Ֆլեշ»-ը, CPS-ը և «Մաքս պետրոլը»», – ասաց Ա. Շաբոյանը` նշելով, որ բենզինի ներկրումն իրականացվում է երեք երկրից՝ Ռուսաստանից, Բուլղարիայից ու Թուրքմենստանից:

«Ուսումնասիրել ենք այս ընկերությունների ձեռքբերման փաստաթղթերը, թե ինչ գնով են բենզինը ներկրում և շուրջ 5-6 տոկոսով բարձրացել է բենզինի ձեռքբերման գները», – ասաց Ա. Շաբոյանը: