Բախում հայ ուղեւորների եւ բորտուղեկցորդուհու միջեւ՝ Ռոստով-Երևան ինքնաթիռում (տեսանյութ)


Բախում հայ ուղեւորների եւ բորտուղեկցորդուհու միջեւ՝ Ռոստով-Երևան ինքնաթիռում (տեսանյութ)
Հոկտեմբեր 18 14:42 2017

«Ուրալական ավիաուղիներ» ընկերության Ռոստով-Երեւան չվերթի ժամանակ բախում է տեղի ունեցել հայ ուղեւորների եւ բորտուղեկցորդուհու միջեւ։ Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, բորտուղեկցորդուհու եւ Արմեն Մելիքյանի միջեւ վեճ է բռնվել։ Ականատեսները պատմել են, որ բորտուղեկցորդուհին անհիմն պահանջներ է ներկայացրել տղամարդուն, հետո էլ պահանջել, որ վերջինը լքի ինքնաթիռը։

«Բորտուղեկցորդուհու պահանջները սկզբում բանավոր էին` իբր տղամարդը տոմսը ցույց չի տվել, խնդրել են նստել իր տեղում, չի նստել: Բոլոր ուղեւորները, ովքեր մոտ էին նստած, այդ թվում նաև ես, կարող եմ հավաստել, որ նման բան չի եղել: Տղամարդը բացատրություն պահանջեց` իր հանդեպ վատ վերաբերմունքի համար, ինչին ի պատասխան բորտուղեկցորդուհին հեռացավ ու 40 րոպե անց վերադարձավ ակտով, որում նշված էր, որ հարբած ուղեւորը, ով խանգարում է թռիչքի իրագործմանը, հեռացվում է ինքնաթիռից: Այս ակտը բարկացրեց բոլորիս: Մենք ակտի հակառակ կողմում գրեցինք, որ տղամարդը սթափ է, ոչ մի բացասական գործողություն չի կատարել, մեր գրվածի տակ հասցրեց ստորագրել 18 ուղեւոր»,-պատմել է ականատեսներից մեկը։

Մի քանի ուղեւոր աջակցել են տղամարդուն եւ հիմա էլ պնդում են, որ նրան անհիմն են մեղադրել հարբած լինելու մեջ, տղամարդը բացարձակ խմած չի եղել։ Ավելին, ուղեւորները նշել են, որ հենց բորտուղեկցորդուհին է իրեն կոպիտ ու սխալ պահել։

Արդյունքում թռիչքը 2 ժամ հետաձգվել է, Արմեն Մելիքյանին էլ ինքնաթիռից հեռացրել են։



loading...