Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը


Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը
Հոկտեմբեր 18 13:49 2017

Ընտանեկան բռնության նոր, այս անգամ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու միջադեպ է գրանցվել Լոռու մարզում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մեծավան գյուղում ամուսինը դանակահարել է կնոջը՝ միս կտրելու դանակով։
Ամուսինն իր առանձնատան խոհանոցում դանակով միս կտրելու ժամանակ կնոջը մեղադրել է իր և քույրերի միջև ստեղծված լարված հարաբերությունների մեջ, հայհոյել։ Դանակի հարվածը հասցվել է կնոջ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ նրա մոտ աշտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` ձախակողմյան պնևմոհեմոթորաքսի և 2-րդ աստիճանի տրավմատիկ շոկի զարգացմամբ:
Ամուսինը կալանավորվել է։

Աղբյուր` Փաստինֆո