Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. մի խումբ քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով


Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. մի խումբ քաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով
Հոկտեմբեր 18 13:21 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Եղեգնաձորի քնչնական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանության-ծեծկռտուքի և հնչած կրակոցի փաստով։ Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանային համալիրի դիմացի ավտոկայանատեղիում, վիճաբանություն է տեղի ունեցել Եղեգիս գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արա Խաչատրյանի, Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Կարեն Հարությունյանի, 55-ամյա Հրահատ Օհանյանի, 39-մյա Արմեն Ղազարյանի միջև։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությանը այնուհետև միացել է Եղեգիս գյուղի բնակիչ՝ 26-ամյա Տիրիթ Հարությունյանը, ով վիճաբանության ժամանակ իր մոտ եղած «ՄՑ-21-12» տիպի 12 տրամաչափի 1 փողանի ողորկափող որսորդական հրացանով օդ է կրակել։ Այդ պահին այնտեղ է եղել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ, Եղեգիս գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Սարգսյանը, ով կարողացել է Տ. Հարությունյանի ձեռքից խլել հրացանը և նրան հեռացնել վիճաբանության վայրից։ Հրացանն առգրավված է և նշանակվել է փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Կ. Հարությունյանն աշխատում է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես զինղեկ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում