Հասարակ վարորդ էր, ոչ թե գործարար․ հայ տղամարդը Մոսկվայում պատահաբա՞ր է սպանվել (տեսանյութ)


Հասարակ վարորդ էր, ոչ թե գործարար․ հայ տղամարդը Մոսկվայում պատահաբա՞ր է սպանվել (տեսանյութ)
Հոկտեմբեր 18 13:09 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, օրերս սպանվել է հայազգի 38-ամյա Գեորգի Ակոբջանովը։ Վարձու մարդասպանը նրա դեմքին մի քանի կրակոց էր իրականացրել։

Սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը ոչ թե գործարար էր, ինչպես ի սկզբանե հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, այլեւ հասարակ վարորդ, գրում է Ren TV-ն։ Այդ մասին տեղեկացրել է Գեորգիի մտերիմներից մեկը։

«Նա աշխատում էր որպես սովորական վարորդ», ասել է վերջինը՝ նշելով, որ տղամարդն ամենայն հավանականությամբ եկել էր տեսակցելու մորը, որը սպանության վայրին մոտ էր ապրում:

Վարկած կա, որ Գեորգին պատահաբար է սպանվել, նրան մեկ ուրիշի հետ են շփոթել։



loading...