Մոսկվայում հայ տաքսիստը 100 հոգու է թունավորել (տեսանյութ)


Մոսկվայում հայ տաքսիստը 100 հոգու է թունավորել (տեսանյութ)
Հոկտեմբեր 18 12:44 2017

Մոսկվայում ձերբակալվել է 29-ամյա հայ տաքսիստ Վահագն Կարապետյանը, ով մեղադրվում է 100 հոգու թունավորելու մեջ։ Նրանց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր մահացել են, գրում է Life.ru-ն։

29-ամյա երիտասարդը մարդկանց մասնավոր տեղափոխում էր իրականացնում 2015 թվականից եւ թունավորել է իր ուղեւորներին։։ Կարապետյանի վարձակալած բնակարանում իրավապահները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 98 ձեռքի ժամացույց, ինչպես նաև 190 հատ ուժեղ ազդեցության «կլոզապին» հաբ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելը, որն առաջացրել է մարդու մահ» և «Կողոպուտ՝ մարդու առողջությանը մեծ վնաս հասցնելու հետևանքներով» հոդվածներով։ Նախաքննության վարկածով՝ նա իր ուղևորներին առաջարկել է հանքային ջուր, որի մեջ նախապես լցրել է հոգեմետ դեղորայք, այնուհետև թալանել նրանց։ 

Վարորդի զոհերից է դարձել նաեւ հայտնի ռուս ռադիոհաղորդավար Արթուր Բիտովը, ում մարմինը հայտնաբերել էին փողոցում՝ ապրիլին։