Աշտարակում բախվել են Priora-ն ու Opel-ը, որոնցից մեկը բախվել է նաև կայանված 06-ին. կան վիրավորներ


Աշտարակում բախվել են Priora-ն ու Opel-ը, որոնցից մեկը բախվել է նաև կայանված 06-ին. կան վիրավորներ
Հոկտեմբեր 18 12:25 2017

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում՝ թիվ 25 տան դիմաց, բախվել են Աշտարակի բնակիչ, 33-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lada Priora մակնիշի 99 OR 909 համարանիշի և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ, 47-ամյա Հարութ Մովսիսյանի վարած Opel մակնիշի 35 VU 593 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ВАЗ 2106 մակնիշի 10 LU 243 համարանիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Priora-ի վարորդ Դ. Վարդանյանին և Opel-ի վարորդ Հ. Մովսիսյանին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում