Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 58-ամյա վարորդի Opel-ը, 30-ամյա վարորդի Toyota-ն ու 20-ամյա վարորդի BMW-ն, կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 58-ամյա վարորդի Opel-ը, 30-ամյա վարորդի Toyota-ն ու 20-ամյա վարորդի BMW-ն, կան վիրավորներ
Հոկտեմբեր 18 11:23 2017

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են 58-ամյա Ռոբերտ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 CZ 411 համարանիշի, 30-ամյա Միհրան Թովմասյանի վարած Toyota մակնիշի 33 TT 131 համարանիշի և 20-ամյա Արսեն Գևորգյանի վարած BMW մակնիշի 35 NA 598 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Գևորգյանը և Opel-ի 1 ուղևոր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում