Տավուշում տուն է այրվել


Տավուշում տուն է այրվել
Հոկտեմբեր 18 10:43 2017

Հոկտեմբերի 18-ին, ժամը 05:32-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի չբնակեցված թիվ 19 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 06:55-ին:

Ամբողջությամբ այրվել է տանիքը՝ մոտ 30 քմ: