Սոցապ նախկին աշխատակիցը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակել. «Ժողովուրդ»


Սոցապ նախկին աշխատակիցը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակել. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 18 09:29 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվան տակ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար են հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոհար Մելքոնյանը, որն աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում եւ 2014 թվականի հունվարի 10-ից ազատվել է աշխատանքից, ըստ էության, վերջինս չի հաշտվել այդ մտքի հետ: Ու շարունակել է իր գործունեությունը: Նախաքննություն իրականացնող մարմինը պարզել է, որ նա տեւական ժամանակ մի շարք քաղաքացիների շարունակել է ներկայանալ որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Լոռու թիվ 2-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...