ՊՆ-ում խիստ կոնֆիդենցիալ քննարկում է եղել. «Հրապարակ»


ՊՆ-ում խիստ կոնֆիդենցիալ քննարկում է եղել. 
«Հրապարակ»
Հոկտեմբեր 18 09:12 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի ՊՆ-ում ԱԺ որոշ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում կառուցվելիք ռազմարդյունաբերական համալիրին վերաբերող քննարկում: Մասնակցել են նախարար Վիգեն Սարգսյանը եւ փոխնախարար, Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Քննարկումը, դատելով պաշտոնական հաղորդագրությունների ժլատությունից, եղել է խիստ կոնֆիդենցիալ, մասնակիցները պարտիզանի նման լռում էին՝ ասելով, որ հրահանգ է եղել չխոսել այդ մասին: …Ընդ որում՝ պատգամավորների մեծ մասն անգամ տեղյակ էլ չէր, որ նման քննարկում է տեղի ունեցել: Մասնակցել են հիմնականում «Ելքի» ու ՀՀԿ-ի անդամները՝ Շուշան Պետրոսյան, Շիրակ Թորոսյան, Շուշան Սարդարյան, Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Մանե Թանդիլյան եւ այլք»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...