Սեյրան Սարոյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են. «Հրապարակ»


Սեյրան Սարոյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են. 
«Հրապարակ»
Հոկտեմբեր 18 08:37 2017

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի եւ «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից: Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում եւ իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»: «Իրենց մեջ հիմա սեւ կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան, հիմա մենակ Լիսկան է զբաղվում էդ գործով»»,- ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում.

.