Հայաստանը կարող է հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից. «ժողովուրդ»


Հայաստանը կարող է հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից. 
«ժողովուրդ»
Հոկտեմբեր 18 08:28 2017

«ժողովուրդը» գրում է. «Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում առանց հստակ ժամկետների սահմանման նշված է, թե անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը՝ այն փոխարինելով նոր հզորություններով: Սակայն երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ»: Դիտարկմանը, թե կառավարությունը չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքել է. «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը եւ կառավարության դիրքորոշումը»: Այս ամենը, սակայն, հետաքրքրական է մեկ այլ իրողության համատեքստում. դեռ 2008թ. Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, թե Հայաստանն առաջիկա ամիսներին սկսելու է նոր ատոմակայան կառուցել: Անցել է ինը եւ կես տարի, բայց ատոմակայանն այդպես էլ չկա, եւ կառավարության անդամները խոստովանում են, որ միգուցե այն ընդհանրապես չկառուցվի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում.