Վարդենիսում ևս ընտրություններն թեժ են լինելու. «Հրապարակ»


Վարդենիսում ևս ընտրություններն թեժ են լինելու. 
«Հրապարակ»
Հոկտեմբեր 18 08:21 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզից տեղեկանում ենք, որ ՏԻՄ ընտրությունները Վարդենիսում վերածվելու են նախկին եւ ներկա մարզպետների մրցապայքարի։ ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մարդնն է, իսկ ինքնառաջադրված ՀՀԿ-ական, մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանը՝ Կարեն Բոթոյանի։ Ինքնառաջադրված մյուս ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մեր տեղեկություններով, հօգուտ Հարությունյանի: Ինքնառաջադրվել են նաեւ անկուսակցականներ Պարգեւ Խչեյանն ու Սմբատ Սիմոնյանը»

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: