8 սխալ սևաներկի օգտագործման ժամանակ


8 սխալ սևաներկի օգտագործման ժամանակ
Հոկտեմբեր 18 00:38 2017

Եթե դուք ցանկանում եք, որպեսզի ձեր թարթիչները լինեն երկար և խիտ` մի արեք հետևյալ սխալները:
Գեղեցիկ և գայթակղիչ հայացք ունենալու համար կարևոր է ոչ միայն ճիշտ ընտրել սևաներկ, այլ նաև ճիշտ քսել այն: Գնդիկներ, սարդի թաթիկներ, երկարության և խտության բացակայություն, այդ ամենում մեղավոր եք դուք: Մասնագետները նշում են 8 սխալ, որոնք կանայք և աղջիկները թույլ են տալիս սևաներկ քսելիս:

Դուք սխալ եք պահում վրձինը

Ինչպես դիրիժորն է մասնագիտորեն վարվում իր փայտիկով, այդպես էլ դուք պետք է սովորեք վարվել սևաներկի վրձինով: Այն քսելու ժամանակ շատերը վրձինը խիստ հորիզոնական են պահում, ինչը ճիշտ չէ: Որպեսզի թարթիչներն ավելի փարթամ երևան, պետք է քսել աչքերի ներքին և արտաքին անկյուններին: Այդ պահին վրձինը ավելի լավ է ուղղահայաց պահել, նախապես վրայից մաքրելով ավելորդ սևաներկը:


Դուք ճիշտ էֆեկտով սևաներկ չեք ընտրում

Ցանկանու՞մ եք ստանալ խիտ թարթիչներ: Ունիվերսալ սևաներկերը, որոնք խոստանում են ամեն ինչ միանգամից, ձեզ այդ հարցում չեն օգնի: Արդյունքը միանգամայն այլ կլինի:
Որպես կանոն երկարացնող և խտացնող սևաներկերը ունենում են տարբեր նյութակազմվածք: Խտացնողները՝ կրեմանման, երկարացնողները՝ ավելի առաձգական, գելանման: Խառնվելու դեպքում այդպիսի սևաներկը ստեղծում է «սարդի թաթիկների» էֆեկտ:
Եթե դուք ամեն դեպքում ցանկանում եք ստանալ և երկարություն, և խտություն, ապա ընտրեք հատուկ մանրաթելերով սևաներկ․ դրանք տեսողականորեն աճացնում են թարթիչները և դրանց հաղորդում կորություն ու խտություն:

Սևաներկ քսելիս կարևոր է դա անել արմատից, իսկ ավելի խիտ տեսք տալու համար թարթիչների արանքները սև մատիտով անցկացրեք, այնուհետև քսեք սևաներկը՝ արմատից զիգզագանման շարժումներով:


Դուք չեք անում հետաքրքիր հնարքներ

Որպեսզի սևաներկը հանցավոր հետքեր չթողնի, աչքերի վրա բարակ թուղթ դրեք․ այդ դեպքում բոլոր հետքերը կմնան նրա վրա:


Դուք սխալ եք հավաքում սևաներկը վրձնի վրա

Քչերը գիտեն այդ գաղտնիքի մասին: Որպեսզի սևաներկը երկար ծառայի և չչորանա, պետք չէ անընդհատ վերև-ներքև տանել վրձինը: Այդ կերպ դուք օդ եք լցնում, ինչը նպաստում է սևաներկի շուտ չորացմանը: Սևաներկը վրձնի վրա պետք է հավաքել պտտացնելով վրձինը:

Չորացած սևաներկը պետք չէ վերակենդանացնել, այն կարող է բացասական հետևանքների բերել:


Սևաներկը քսելուց դուք սխալ տեղ եք նայում

Սևաներկը վերևի թարթիչներին քսելու ժամանկ մի պահեք աչքերը բացած, թեթևակիորեն ծածկեք, որպեսզի կլորացնեք թարթիչները: Ներքևի թարթիչները քսելու ժամանակ ուղիղ նայեք:


Դուք թարմացնում եք սևաներկը օրվա ընթացքում

Չարժե թարմացնել սևաներկը հին շերտի վրա քսելով նորը: Դուք կստանաք սարդի թաթիկներ: Բացի այդ՝ սևաներկը կթափվի: Ավելի լավ է մաքրեք աչքերի հարդարումը և նորն արեք: