Սիրիան Ռուսաստանին առաջարկել է վերականգնել իր երկաթուղային ցանցը


Սիրիան Ռուսաստանին առաջարկել է վերականգնել իր երկաթուղային ցանցը
Հոկտեմբեր 17 19:44 2017

Սիրիան «Ռուսաստանի երկաթուղիներին» առաջարկել է վերականգնել ֆոսֆատի հանքավայրերը երկրի նավահանգիստների հետ կապող երկաթուղիները։ Պայմանագրի գումարը կարող է գերազանցել երկու միլիարդ դոլարը։

Հարցը երկու երկրների դիվանագետներն ու պաշտոնյաները քննարկել են նախորդ շաբաթ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ։ Ռուս-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ սիրիական կողմը «Ռուսաստանի երկաթուղիներին» ու ռուսական մյուս ընկերություններին առաջարկել է իրագործել մի շարք նախագծեր՝ ուղղված Սիրիայի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։

Ընդգծվում է, որ ֆոսֆատի հանքավայրերը Հոմսի միջոցով Տարտուս նավահանգստի հետ կապելու համար անհրաժեշտ է կառուցել 290 կիլոմետր երկարության երկաթուղի։ Սիրիական կողմը մտադիր է նաև իր երկաթուղային ցանցը կապել հարևան Իրաքի հետ։