Շիրակի պետհամալսարանի աճպարար ռեկտորը


Շիրակի պետհամալսարանի աճպարար ռեկտորը
Հոկտեմբեր 17 23:25 2017

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը պարզվում է ՝նաև շատ մեծ աճպարար է.: Բացի այն, որ իր խոսքերից շատ շուտ հրաժարվում է, նաև և մամլո ասուլիսների «միամիտ» սիրահար է:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակ ուղղելուց հետո, որում նաև անդրադարձել էինք ԲՈՒՀ-ին բացարձակ ոչ անհրաժեշտ շինարարությունների՝ 25 միլիոն դրամանոց բուֆետին և 118 միլիոն դրամանոց դահլիճին,որոնց վերանորոգումը նաև մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում,վերջապես արժանացավ ռեկտոր Մինասյանի ուշադրությանը:
Հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ Գյումրու քաղաքապետարանն ընդամենը 32 միլիոն դրամով մի մեծ շենք է վերանորոգում քաղաքի կենտրոնում: Պարոն Մինասյանը երեք շաբաթ շարունակ մտածում էր, թե ինչպես կարող է «նվազեցնել» աշխարհի ամենաթանկ վերանորոգվող Շիրակի պետհամալսարանի դահլիճի գինը:
Երկար մտածելուց հետո, ռեկտոր Մինասյանը երեկ իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բուն դահլիճը ԲՈՒՀ-ի բյուջեի վրա նստել է 33 միլիոն դրամ: Սակայն ամենածիծաղելին այն է, որ դեպի դահլիճ տանող շքամուտքը, որը ևս վերանորոգվում է պարոն ռեկտորը դուրս է բերել դահլիճի կազմից և դիտում է որպես առանձին միավոր:
Պարոն Մինասյանը նաև տեղեկացրել է, որ այդ մասի վերանորոգման համար ծախսվելու է 35 միլիոն դրամ: Այստեղ նաև պետք է գումարել 18 միլիոն դրամ համաֆինանսավորումը,որը նախատսեված է Համաշխարհային բանկի կողմից դահլիճում իրականացվող ծրագրով:
Սակայն իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ, ըստ որի նախահաշվում նախատեսված է եղել 86 միլիոն դրամ, որը բնականաբար փոփոխության է ենթարկվել և հասցվել է մինչև 100 միլիոն դրամի: Սեպտեմբերի 25-ի գիտխորհրդի ժամանակ,որին ներկա են եղել նաև բազմաթիվ ուսանողներ, պարոն Մինասյանը բոլոր ներկաներին իրազեկել է,որ ԲՈՒՀ-ի բյուջեից մոտավորապես 100 միլիոն դրամ ծախսվել է դահլիճի վերանորոգման համար,իսկ 18 միլիոն դրամն էլ՝ որպես համաֆինանսավորում:
Ռեկտոր Միանասյանը,պարզվում է հմուտ «ֆոկուսնիկ» է՝ աճպարար: Հասարակության ուշադրությունն իր ծախսած «սարսափելի» մեծ թվերից շեղելու նպատակով նա մի ամբողջ շինարարություն տարրականորեն մասնատում է և այն առանձին-առանձին՝ավելի մեղմ թվերով ներկայացնում է հանրությանը,պատկան մարմիններին:
Պարոն Մինասյանի ապատեղեկատվությունը դահլիճի և վերջինիս շքամուտքի՝առանձին շինարարություններ լինելու մասին, ուղղված են հիմնականում նրանց,ովքեր բացարձակապես ծանոթ չեն համալսարանին և պատկերացում չունեն համալսարանի շենքային պայմանների մասին:
Պատկերացրեք,որ դուք վաճառում եք ձեր տունը և այն բավական թանկ արժե: Հայտարարության մեջ նշում եք,որ տան հյուրասենյակն արժի X դրամ,ննջասենյակները՝Y դրամ,իսկ խոհանոցը և սանհանգույցը՝ Z դրամ:
Առանձին-առանձին դրանք բավական մատչելի կթվան, սակայն եթե դրանք գումարես,կստացվի բավական կլորիկ գումար: Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հենց այս մեթոդով է գործում... Դահլիճը,ըստ նախնական տվյալների,բաժանել է երկու մասի...Ես ավելի լավ առաջարկ ունեմ.թող բաժանի երեք մասի՝բեմն էլ առանձնացնի,որ ավելի էժան թվա:
Ռեկտոր Մինասյանի երեկվա հայտարարությունը հերթական զավեշտներից է, որին ԲՈՒՀ-ում արդեն սովորել են:
Ինչ վերաբերում է դահլիճի անհրաժեշտությանը, ապա կրկնում եմ: Այդ սարսափելի ծախսատար դահլիճը մեզ անհրաժեշտ չէր,քանի որ ընդամենը մեկ տարի առաջ համալսարանում բացվեց հեռահար ուսուցման բավականին լավ կահավորված սենյակ,որտեղ կարող է տեղավորվել մոտ երեք տասնյակ ուսանող...Ի դեպ,հենց այդ նույն սենյակում էլ իր «միամիտ» մամլո ասուլիսը տալիս էր պարոն Մինասյանը:
Իսկ դահլիճի և բուֆետի համար ծախսված ահռելի գումարների մի փոքրիկ մասը կարելի էր ուղղել ուսանողական զեղչերին, որոնք այս տարի պարոն Մինասյանի որոշմամբ կտրուկ կրճատվել են: Վերջին տվյալների համաձայն՝ պարոն Մինասյանը որոշում է ընդունել,որ զեղչվելու են այն ուսանողների վարձավճարները,որոնց ՄՈԳ-ը 86-ից բարձր է... Իսկ զեղչն էլ կազմելու է ընդամենը 20 տոկոս:
Հ.Գ. Ի դեպ,միջազգային նորմերը մեջբերող ռեկտոր Մինասյանին հիշեցնեմ,որ ոչ միայն համալսարանի դահլիճը չէր համապատասխանում այդ նույն նորմերին, այլև ԲՈՒՀ-ի ամբողջ շենքը:

Գագիկ Համբարյանի Ֆեյսբուքյան գրառումը: