1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ովքեր են պայքարում համայնքապետի պաշտոնի համար, եւ ում հովանավորչությունն են վայելում (տեսանյութ)

Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն ԶոյաՄարտիրոսյանը, վերջինս քույրը՝ նույն բժշկական կենտրոնի բժշկուհի ՏանյաՄարտիրոսյանը, ինչպես նաեւ Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը խոչընդոտել էին Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական օրինական մասնագիտական գործունեությունը: Ինչպես եւ ինչը կարող էր հիպոկրատի «երդում» տված կնոջը, եւ մի ամբողջ համայնք առաջնորդող գյուղապետին իրենց պահել խուլիգանի նման: Եվ այսպես ով է Զոյա Մարտիրոսյանը: Մոտ 30 տարի սույն կինը ղեկավարել է Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնը: Համայքաբնակները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են Մարտիրոսյանի  կատարած անօրինականությունների մասին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նրա գործունեությունից դժգոհ մարդիկ իրավապահներին բազմաթիվ դեպքեր են պատմել: Իրադարձություններն ու դեպքերը սակայն կնոջը չեն սանձահարել եւ տարիներ շարունակ նա կարողացել է ղեկավարել բժշկական կենտրոնն ու սպասարկել ոչ միայն Շատինի, այլ նաեւ հարակից համայնքների բնակիչներին: Բժշկական կենտրոնը վերածվել էր Զոյա Մարտիրոսյանի եւ նրա ընտանիքի անդամների «դուքյանը»: Այստեղ նա ոչ միայն աշխատում էր, այլ նաեւ վայելում հանգիստը, ուտում, խմում եւ քնում:

Շատին համայնքի հին բժշկական կենտրոնը կառավարության նախորդ տարվա որոշմամբ հանձնվում է համայնքին: Համայնքապետ Տիգրան Խուդոյանն էլ (վերջինիս գործունեությանը կանդրադառնանք ավելի ուշ), ավագանու որոշմամբ հին մասնաշենքը որոշում է վերակառուցել եւ դարձնել մանկապարտեզ: Այս հանգամանքը դուր չի գալիս Զոյա Մարտիրոսյանին եւ նրա ազգականներին, ովքեր սկսում են պայքարել կառավարության որոշման դեմ: Նշենք, որ Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը նախորդ տարվա ընտրությունների արդյունքում է ընտրվել համայնքապետ: Նրան այս հարցում աջակցել է նույն ինքը Զոյա Մարտիրոսյանը, հետագայում սակայն փոշմանելէ: Հիմա աղոթքներ է բարձրացնում առ Աստված իր բնորոշմամբ սխալ քայլը ուղղելու հնարավորություն տալու համար:

 Այժմ այն մասին, թե ինչը կարող էր հունից հանել տվյալ կնոջը: Շատին համայնքի հին բժշկական կենտրոնի մասաշենքի քանդման վերաբերյալ Armday.am-ը հոկտեմբերի յոթին մեկնաբանություն է խնդրում Զոյա Մարտիրոսյանից: Վերջինս սիրով համաձայնում է: Եվ քանի որ նոյեմբերի հինգին այս մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄընտրություններ, մեր կողմից եղել է առաջարկ հանդիպել նաեւ թեկնածուներից Արթուր Ստեփանյանի հետ, ով Զ.Մարտիրոսյան փեսան է: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ բժշկական կենտրոնի մոտ գալիս է նաեւ ինքը՝ Ստեփանյանը: 

Առաջադրվել է չորս թեկնածու: Վայոցձորի մարզի Եղեգիս համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Շատինի ՀՀԿ-ական գյուղապետ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են նաեւ երկուՀՀԿ-ականներ՝ Քարագլխի գյուղապետ Արթուր Ստեփանյանն ու Շատինի նախկին համայնքապետ Մամիկոն Սմբատյանը: Եղեգիսում ինքնաառաջադրվել է նաեւ Արտաբույնքի գործող գյուղապետ, անկուսակցական Արմեն Սեդրակյանը:

Մամիկոն Սմբատյանը Շատինի նախկին գյուղապետն է: Մամուլում նրա վերաբերյալ մի շարք տեղեկություններ կան: Մասնավորապես ՏԻՄ ընտրությունների արդյունքում խոշորացված համայնքի ղեկավար է ցանկանում դառնալ մեկ մարդ, ով իր ղեկավարման տարիներին թույլ է տվել բազմաթիվ չարաշահումներ: Ավելին մեզ հասած տեղեկություններով նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Մամիկոն Սբատյանը պարտվելով, մինչեւ ընտրված գյուղապետին հանձնում- ընդունում կատարելը (մոտ 15 օր) հասցրել է համայնքին պատկանող հողերն օտարել, եւ ստացված գումարները ոչ թե համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրել, այլ՝ վարչական: Այս կերպ հնարավորություն է ունեցել փոխանցված գումարներն ավելի հեշտ տնօրինել: Այդ միջոցները դարձյալ մուտքագրվել են Սմբատյանի «նախկին» կնոջը պատկանող ԱՁ-ին: Տեղեկությունների համաձայն այս հանգամանքով ներկայումս զբաղվում են իրավապահները:

Այժմ թեկնածուներից Տիգրան Խուդոյանի մասին: Շատին համայնքի գործող գյուղապետը կարողացել է ներկայիս իշխանական համակարգում իրեն լավագույնս դրսեւորել: Նա նախորդ տարվա ընտրություններին մասնակցել է որպես անկուսակցական թեկնածու: Ընտրվելուց հետո անդամակցել է ՀՀԿ-ին: Մելիք Ադամյան փողոցով անցնելը սովորական երեւույթ է դարձել գյուղապետերի, քաղաքապետների եւմարզպետների համար: Խուդոյան Տիգրանի եւ նախկին գյուղապետ Սմբատյան Մամիկոնի հարաբերությունները բավականին լարված են: Վերջինս  պարբերաբար Խուդոյանի դեմ տարբեր բնույթի ինֆորմացիաների արտահոսք է կատարում, իհարկե իրավապահների մոտ:

Քարագլուխ համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Ստեփանյանը ով Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանի քրոջ ամուսինն է, վայելում է Եղեգնաձորում հայտնի քարագլխեցի պաշտոնաթող գեներալՀովոյի հովանավորչությունը:  Նա նաեւ Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, ներկայումս Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հովանավորյալն է: Այս ամենին առավել հանգամանալից կանդդառնանք առաջիկայում:

Առայժմ շեշտենք, որ Armday.am-ը հետեւողական է լինելու, որպեսզի նախ եւ առաջ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտողները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ինչ վերաբերում է վերջիններիս քաղաքական հովանավորյալներին, ապա մեկ անգամ եւս ընդգծում ենք համայնքների խոշորացման գործընթացին հետեւելու ենք խոշորացույցով, հատուկ ընդծելով ձեր քաղաքական խաղերում, միմյանց դեմ գործ տալու հին ու ձեր համար բարի սովորույթներին լրատվամիջոցին եւ լրագրողին չներքաշել:

Armday.am

 

loading...
Լրահոս
Հունվարի 23-ի աստղագուշակ Խնդիրներ, որոնց հետ առնչվում է ցանկացած դեռահաս աղջիկ Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից կամ «ոսկրերից» Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել «ՄՏՍ Արմենիա»-ն վաճառվելու է Aramayo Investment LTD ընկերությանը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ Վենգերը հայտնել է, թե որ դիրքում կարող է խաղալ Մխիթարյանը Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ 6 գաղտնի կազմակերպություններ, որոնք հանդիսանում են աշխարհի իրական տիրակալները Մխիթարյանը խաղացող է, ում երբեք չենք մոռանա.Մոուրինյու «Քրդերի դերն անհրաժեշտ է ապահովել սիրիական կարգավորման գործում». Լավրով Մխիթարյանի առաջին հարցազրույցն Արսենալ տեղափոխվելուց հետո Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է.Վենգեր Ամսվա որ օրը տեսած երազն ինչ է նշանակում Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 22 Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի միջև տարաձայնություններ են սկսվել՝ կապված «Մի գնա» երգի հետ Երեք մեթոդ, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից Արտակարգ իրավիճակ Երևանում.«Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվել է գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն» Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Բաթումում Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ընկույզի օգտակար հատկություններն ու հակացուցումները ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է