Կարապետյանն աշխատանքից ազատել է իր օգնական Նարեկ Ադոնցին. վերջինս նրա սանիկն է


Կարապետյանն աշխատանքից ազատել է իր օգնական Նարեկ Ադոնցին. վերջինս նրա սանիկն է
Հոկտեմբեր 17 22:37 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հոկտեմբերի 17-ի որոշմամբ նրա օգնական Նարեկ Ադոնցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:

Որոշման մեջ նշվում է, որ Ադոնցն ազատվել է իր դիմումի համաձայն:

Նարեկ Ադոնցը վարչապետի սանիկն է: Նա Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին եւ Ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանի փեսան է:

Նարեկ Ադոնցը եղել է նաեւ Երեւանի քաղաքապետի օգնականը 2011 թվականին, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր:



loading...