Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով


Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով
Հոկտեմբեր 17 22:08 2017

Թուրքիայում դեռևս անցյալ տարվա ամառվանից ուժի մեջ մտած արտակարգ դրության ռեժիմը 5-րդ անգամ երկարացվել է ևս 3 ամսով: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը պարբերաբար դեմ են արտահայտվել երկրի ընդդիմադիր գործիչները, ինչպես նաև երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, որը բազմիցս շեշտել է, որ դա վնաս է հասցնում երկրի տնտեսությանը: Արտակարգ դրությունը վերացնելու թեմայով Թուրքիային պարբերաբար կոչեր են հղել նաև եվրոպական մի շարք կառույցներ և ՄԱԿ-ը: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդեցին զանգվածային ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվեցին բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն: