Ղրղըզստանի հեռացող նախագահը կասկած է արտահայտել ամերիկյան դիվանագիտության հարցում


Ղրղըզստանի հեռացող նախագահը կասկած է արտահայտել ամերիկյան դիվանագիտության հարցում
Հոկտեմբեր 17 21:44 2017

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն աղմկալի հայտարարություն է արել ԱՄՆ-ի վերաբերյալ՝ ի պատասխան Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի թվիթերյան հրապարակման։

Ատամբաևը հայտարարել է, որ ԱՄՆ-ում այսօր չկա ժողովրդավարություն։ «Երբ հիմա ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ռուսական միջամտություն է փնտրում իր ընտրություններում, ինձ համար զարմանալի էր կարդալ Օբամայի հատուկ օգնական Մայքլ Մաքֆոլի հայտարարությունը, թե ահա ընտրեցին Ատամբաևի դաշնակցին»,-ասել է նա՝ նշելով, որ Մաքֆոլը բացասաբար է գնահատել դա և ասել, որ Ղրղըզստանը ժողովրդավարության հույսեր է տածել։

«Իրականում ժողովրդավարություն, ազնվություն և ազատ մամուլ չկա հենց ԱՄՆ-ում։ Այդ մասին գրում են նաև ամերիկացի լրագրողները։ Մամուլը բաժանվել է տարբեր ճամբարների»,-ասել է նա։
ԱՄՆ դեսպանատունը դեռևս չի արձագանքել Ատամբաևի խոսքերին։