ՌԴ -ում տղան ձերբակալվել է իր ընկերուհու սպանության կասկածանքով


ՌԴ -ում տղան ձերբակալվել է իր  ընկերուհու սպանության կասկածանքով
Հոկտեմբեր 17 21:23 2017

ՌԴ Օմսկի մարզի Կիսելյովո գյուղի 19-ամյա բնակիչը ձերբակալվել է իր 26-ամյա ընկերուհու սպանության կասկածանքով:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ շրջանային վարչությանը, աղջկա անհետացման մասին օգոստոսի 21-ին հայտնել էր նրա մայրը, երբ դուստրն արդեն 5 օր տուն չէր եկել:

Նախնական տվյալներով՝ երիտասարդն ընկերուհու հետ սպիրտային խմիչքներ է օգտագործել, որից հետո նրանց միջև վեճ է ծագել: Ստացած մարմնական վնասվածքներից աղջիկը մահացել է:

Գերատեսչությունից հայտնել են, որ ընկերուհու մարմինը տղան թաքցրել է գյուղից 4 կմ հեռավորությամբ գտնվող ճահճուտներում և քողարկել է հողով: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ «Սպանություն» հոդվածով:

Տեղի լրատվամիջոցի հաղորդմամբ՝ երիտասարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն, քանի որ իր սպանած աղջիկ սկսել է ոչ միայն ամեն օր երևալ երազին, այլև ամենուր, որից հետո խիղճն սկսել է տանջել: