Ֆուտբոլիստներիս կարողացա բացատրել, որ Բենֆիկան Բազելից ու ԲԿՄԱ-ից ուժեղ է


Ֆուտբոլիստներիս կարողացա բացատրել, որ Բենֆիկան Բազելից ու ԲԿՄԱ-ից ուժեղ է
Հոկտեմբեր 17 21:15 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, թե ինչ արդյունք է սպասում Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի` պորտուգալական «Բենֆիկայի» հետ խաղում:

«Մեր նպատակը խմբից դուրս գալն է: Եթե մենք նախավերջին տուրում երաշխավորենք մեր տեղը փլեյ օֆում, ապա մեր առջև կդնենք առաջին տեղը զբաղեցնելու նպատակը:

Այսօր ես կարողացա հասցնել իմ ֆուտբոլիստներին այն, որ «Բենֆիկան» գերազանցում է «Բազելին» և ԲԿՄԱ-ին իր ուժով: Դժվար էր հասկացնելը, սակայն, ըստ իս, ես կարողացա դա անել:

Ֆուտբոլիստները հասկացան, որ «Բենֆիկան» լուրջ և շատ դժվար մրցակից է: Ամեն դեպքում, մենք հավատում ենք մեզ և կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանենք այդ խաղում»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք հանդիպումը հոկտեմբերի 18-ին է, Երևանի ժամանակով` 22:45-ին: