Կառլո Անչելոտին կարող է գլխավորել Լեսթերը


Կառլո Անչելոտին կարող է գլխավորել Լեսթերը
Հոկտեմբեր 17 20:42 2017

Անգլիական «Լեսթերի» ղեկավարությունը մտադիր է թիմ հրավիրել Կառլո Անչելոտիին,- տեղեկացնում է «The Telegraph»-ը:

58-ամյա մասնագետը հեռացվել էր Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից սեպտեմբերին:

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, թե «աղվեսների» ղեկավարությունը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրին:

Ակումբը դեռ այդ տեղեկությունը չի հաստատել: