Բալոտելին առաջին անգամ հրապարակել է իր երկրորդ երեխայի լուսանկարը


Բալոտելին առաջին անգամ հրապարակել է իր երկրորդ երեխայի լուսանկարը
Հոկտեմբեր 17 19:06 2017

«Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին առաջին անգամ ցուցադրել է իր տղայի լուսանկարը:

Իտալացի ֆուտբոլիստն «Instagram»-ի իր էջում է հրապարակել նորածին որդու հետ լուսանկարը.

«Հայր ու որդի»,- գրել է Բալոտելին:

Նշենք` սա 27-ամյա ֆուտբոլիստի երկրորդ երեխան է. նա լույս աշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերի 28-ին, սակայն հայտնի չէ, թե ով է երեխայի մայրը:

Բալոտելին ունի նաև դուստր` Պիան, որը ծնվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին: Պիայի հայրությունը, սակայն, Բալոտելին ճանաչել է միայն ԴՆԹ թեստից հետո: