Ընտանիքի անդամները թունավորվել են լոգանք ընդունելիս


Ընտանիքի անդամները թունավորվել են լոգանք ընդունելիս
Հոկտեմբեր 17 18:08 2017

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն եւ 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը լոգանք ընդունելիս, լոգարանի ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: