Խախտումներ՝ թիվ 17 հատուկ դպրոցում. ԿԳՆ-ն դիմել է դատախազություն


Խախտումներ՝ թիվ 17 հատուկ դպրոցում. ԿԳՆ-ն դիմել է դատախազություն
Հոկտեմբեր 17 17:51 2017

ՀՀ կրթության և գիտության նախարարի ս.թ. մայիսի 16-ի թիվ 738-Ա հրամանի համաձայան՝ ԿԳՆ աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ:

Ուսումնասիրության արդյունքները, որի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ և խախտումներ, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան գրությամբ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին: