Իտալիան կխաղա Շվեդիայի հետ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար


Իտալիան կխաղա Շվեդիայի հետ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
Հոկտեմբեր 17 18:24 2017

ՖԻՖԱ-ն Ցյուրիխում անց է կացրել ֆուտբոլի աշխարհի առաջնության Եվրոպայի գոտու փլեյ-օֆֆի վիճակահանությունը: 4 զույգերի հաղթողներն իրավունք կստանան մասնակցել 2018 թվականին կայանալի աշխարհի առաջնությանը:
Այդ ուղեգրերի համար Շվեյցարիան կխաղա Հյուսիսային Իռլանդիայի, Խորվաթիան՝ Հունաստանի, Դանիան՝ Իռլանդիայի, Իտալիան՝ Շվեդիայի հետ:
Խաղերը կկայանան նոյեմբեր ամսին: