Երեւանի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ձմեռային աշխատակարգի


Երեւանի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ձմեռային աշխատակարգի
Հոկտեմբեր 17 18:14 2017

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, Մետրոպոլիտենի կայարաններից քաղաք դուրս եկող մուտքերի մոտ եւ հարակից տարածքներում շարունակվում են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ` զուգահեռաբար վերահսկելով նաեւ վերոնշյալ տարածքների սանիտարական վիճակը:

«Երքաղլույս» ընկերությանն էլ հանձնարարվել է անցում կատարել արտաքին լուսավորության ձմեռային աշխատակարգի: