Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. իրանցին 32-ամյա հային «քցել է»՝ նրանից վերցնելով 10 հազար դոլար արժողության 3 ցեղատեսակի շներ


Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. իրանցին 32-ամյա հային «քցել է»՝ նրանից վերցնելով 10 հազար դոլար արժողության 3 ցեղատեսակի շներ
Հոկտեմբեր 17 17:28 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վիտալի Հովհաննիսյանի դիմումի փաստով։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 2-ին Մեղրիի մաքսատան մոտ 10 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 2 հատ «Պուդել», 1 հատ «Յորկշիրսկի պերիեր» և 7 հատ «Պոմերանյան շպից» ցեղատեսակների շներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ ոմն Ռեզայիի, որպեսզի նա այդ շները փոխանցի Իրանի Իսլամական Հանրապետությունում իր ծանոթ իրանցի ոմն Ալիին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Հովհաննիսյանը պարզել է, որ Ռեզային մինչև հիմա շներին ոչ միայն չի փոխանցել իր ասած մարդուն, այլև հրաժարվում է վերադարձնել 10 հազար ԱՄՆ դոլարը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ռեզային հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում