Ամուսնու անհավատարմության մասին տեղեկանալով ծեծել է ամուսնու սիրուհուն


Ամուսնու անհավատարմության մասին տեղեկանալով ծեծել է ամուսնու սիրուհուն
Հոկտեմբեր 17 14:25 2017

Կոտայքի մարզում կինը ծեծի է ենթարկել ամուսնու սիրուհուն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ամուսինն այս կնոջ հետ գտնվում է սիրային կապի մեջ:
Ըստ մեղադրանքի՝ կինը, տեղեկանալով, որ ամուսինը հավատարիմ չէ իրեն, այդ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել է Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարան, որտեղև հանդիպել, ապա վիճաբանել է իր ամուսնու հետ սիրային հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, ով գործով տուժող է ճանաչվել:
Կանանց միջև զրույցն այնքան է թեժացել, որ ավարտվել է ծեծով: Ամուսնու հետ սիրային հարաբերության մեջ մտնելու համար կինը նրան ծեծի է ենթարկել, պլաստմասե էլեկտրական թեյնիկով հարվածել է այդ կնոջ մեջքին, ձեռքերով և ոտքերով նրա մարմնի տարբեր մասերին՝ արդյունքում նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:
Նախաքննական մարմինը կնոջը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը դատարանում է:

Աղբյուր` Փաստինֆո