Բաքվում նեղսրտած են Սարգսյանի հայտարարությունից


Բաքվում նեղսրտած են  Սարգսյանի հայտարարությունից
Հոկտեմբեր 17 13:41 2017

Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ` Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո արած հայտարարությունը:

Մամեդովը նշել է, որ Սարգյանը խախտել է Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն` հայտարարություն պետք է արվեր միայն համաձայնեցված հարցերի վերաբերյալ:

Նշենք, որ Սարգսյանն ասել էր, որ «մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»: Երևում է` Բաքվում նեղվել են հենց այդ փաստից, որի հետ ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել: