Հրդեհ Մելիք գյուղում


Հրդեհ Մելիք գյուղում
Հոկտեմբեր 17 13:14 2017

Հոկտեմբերի 17-ին, ժամը 02:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Մելիք գյուղի եկեղեցու մոտակայքում գտնվող տներից մեկի անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:20-ին, 09:13-ին:

Ամբողջությամբ այրվել է Մելիք գյուղի 1-ին փողոցի թիվ 39 տանը հարակից Ա. Ա.-ին պատկանող հացատան տանիքը (մոտ 50 քմ), տանիքում կուտակած մոտ 500 հակ անասնակեր, ավտոտնակի տանիքը (մոտ 20 քմ) և անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 25 քմ):