Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Վոյս» կարաոկե ակումբում, բերման են ենթարկվել 4 աղջիկ, 1 տղա


Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Վոյս» կարաոկե ակումբում, բերման են ենթարկվել 4 աղջիկ, 1 տղա
Հոկտեմբեր 17 12:39 2017

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 15-ին Էրեբունի վարչական տարածքում մի խումբ կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 06։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Խորենացի փողոցի 28 հասցեում՝ «Վոյս» կարաոկե ակումբից միմյանց միջև վիճաբանություն ունենալու կասկածանքով Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Դիանա Բաբինյանին, 22-ամյա Լիլիթ Երամյանին, 26-ամյա Անուշ Երամյանին, 25-ամյա Վարդուհի Ռյաբուխային և 21-ամյա Տիգրան Հովսեփյանին։

Պարզվել է, որ նշված անձինք նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։ Բոլորը ստորագրությամբ ազատ են արձակվել և բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Բաբինյանն աշխատում է «Կասա դե Եսպանիա» ռեստորանային համալիրում, Լ. Երամյանը՝ «Բելուչի» գեղեցկության սրահում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում