Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ռազմական համալսարանի ուսանողին ու դասախոսին


Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ռազմական համալսարանի ուսանողին ու դասախոսին
Հոկտեմբեր 17 12:21 2017

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իր վարած ВАЗ 217230 մակնիշի 10 ՏX 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Սեդա Գևորգյանին և 47-ամյա Սիմեոն Բաբայանին, գրում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2-րդ կուրսում, իսկ Ս. Բաբայանը աշխատում է նույն համալսարանում՝ որպես դասախոս։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում