Վիճաբանություն Երևանի կենտրոնում. Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետը տեղափոխվել է հիվանդանոց


Վիճաբանություն Երևանի կենտրոնում. Երևանի պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 17 11:55 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է բուժօգնության դիմել Երևանի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Բադոյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել «կոնքի կոտրվածք՝ հարցականով, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կետրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի օպերատիվ խումբը, սակայն հետաքննիչին Ս. Բադոյանը հայտնել է, որ հրաժարվում է կատարվածի մասին տեղեկություններ տալ։

Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան փողոցի 48 հասցեի մոտ Երևանի պետական բժշկական համալսարանի դիմաց, անհայտ անձը վիճաբանել է Ս. Բադոյանի հետ, հարվածել նրան, ինչի հետևանքով վերջինը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բադոյանն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես տնտեսական վարչության պետ։