Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը


Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը
Հոկտեմբեր 17 11:07 2017

Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը: Այդ մասին հայտնում են Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատը՝ ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տրանսպորտային միջոցների սահմանպահ ստուգման ընթացքում Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարի քնելու ծածկոցի մեջ պոլիէթիլենե փաթեթ են հայտնաբերել բուսական ծագմամբ մուգ շագանակագույն նյութով (ենթադրաբար՝ ափիոնի հումք), որն ունեցել է մոտ մոտ 2 գրամ քաշ:

Հայտնաբերված նյութը սահմանված կարգով փոխանցվել է ոստիկանության Մեղրիի բաժնի ներկայացուցիչներին: Կատարված փորձաքննությամբ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:

Չարագործները ներկայումս ձերբակալված են, պարզվում են իրավախախտման բոլոր հանգամանքները:



loading...