Կարգապահական տույժ՝ Տիգրան Եգորյանին


Կարգապահական տույժ՝ Տիգրան Եգորյանին
Հոկտեմբեր 17 10:40 2017

Փաստաբանների պալատի խորհուրդն այս գիշեր 2.5 ժամ քննարկեց Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքը, որով նրանք ասում են, թե «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության («Բեխտերեւի» հիվանդություն) մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, մինչդեռ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր եւ իր փաստաբանի հարաբերություններին եւ իր պաշտպանությանը վերաբերող ցանկացած հարց համաձայնեցնել իր պաշտպանների հետ։

Արդյունքում որոշում կայացվեց մեղավոր ճանաչել փաստաբան Տիգրան Եգորյանին և նշանակել կարգապահական տույժ՝ 8 ժամ դասընթաց 6 ամսվա ընթացքում:



loading...