«Կենտրոն» հեռուստաընկերությունն իր 15-ամյակը նշում է «Փարավոն» -ում. «Հրապարակ»


«Կենտրոն» հեռուստաընկերությունն իր 15-ամյակը նշում է «Փարավոն» -ում.
«Հրապարակ»
Հոկտեմբեր 17 04:32 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Այստեղ է հավաքվելու «Կենտրոնի» ողջ աշխատակազմը՝ հին ու նոր սերունդներով։

Տնօրինությունը մրցանակային անվանակարգեր է պատրաստել լավագույն աշխատակիցների ու հաղորդավարների, օրիգինալ եւ հեղինակավոր հաղորդումների համար։

Կազմակերպչական աշխատանքներն իր վրա է վերցրել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, որը նախօրեին Ֆեյսբուքում արդեն շնորհավորել էր իր «ամենասիրելի» հեռուստատեսության տարեդարձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում