Չկա ամենակարեւորը` գողն ու գողոնը. «Ժողովուրդը»


Չկա ամենակարեւորը` գողն ու գողոնը. «Ժողովուրդը»
Հոկտեմբեր 17 08:27 2017

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակումը: Այս գործով երեք հոգի ձերբակալվել է, մեկը գտնվում է հետախուզման մեջ: Բայց նկատենք՝ գողության դեպքն ամբողջովին չի բացահայտված, քանի որ չկա ամենակարեւորը` գողն ու գողոնը: Ու սա առաջին նման դեպքը չէ, եւ կատարվածը հիշեցնում է ՀՀ պաշտոնյաների տունը թալանած հայտնի «Բանդայի գործը», որի անդամները տարիներ շարունակ պնդում էին, որ իրենց գլխին գործ են սարքել: Ստեղծված իրավիճակը պատահական չէ, եւ ավելի շատ հետեւանք է ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ ներքին լարվածության, համագործակցության բացակայության, որի արդյունքում տուժում է քաղաքացին: Ի դեպ, դեռ հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը, ՔԿ ծառայողի օրվա առթիվ անդրադարձել էր այս խնդրին՝ կարեւորելով հանցագործությունների ամբողջական բացահայտումը: Բայց, փաստորեն, այս ելույթը որեւէ բան չի փոխել իրավապահ համակարգում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: