Նիկոլն իր խոսքի տերն է. Արտաշես Գեղամյանին կարգի են հրավիրելու. «Հրապարակ»


Նիկոլն իր խոսքի տերն է. Արտաշես Գեղամյանին կարգի են հրավիրելու. 
«Հրապարակ»
Հոկտեմբեր 17 08:17 2017

«Հրապարակ» թերթը գորում է. «Ելք» դաշինքը որոշել է իրականություն դարձնել Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ կարգի հրավիրել Արտաշես Գեղամյանին։ Հոկտեմբերի 18-ին ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Հարցով հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանի հետ հայտնի միջադեպը ոչ թե հարձակվող-տուժող հարաբերության վկայություն է, այլ հարձակվող-կարգի հրավիրող հարաբերության:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: